воскресенье, 17 ноября 2013 г.



Как только поверишь в то, что достиг идеала, дальнейшее развитие приостанавливается и начинается движение вспять.

пятница, 15 ноября 2013 г.

среда, 13 ноября 2013 г.


Не забывайте о том, что жизнь делиться на периоды точно так же, как год - на сезоны. Каждый из нас должен пережить не одну суровую зиму, прежде чем сможет насладиться солнечным летом. И никогда не забывайте о том, что зима не продлиться вечно.
Робин Шарма

Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ...


Սենեկա

воскресенье, 20 октября 2013 г.

Կյանքը կարճ է։Խախտիր օրենքները։Ներիր արագ,,ծիծաղիր լիաթոք,երգիր կարծես ոչ ոք չի լսում։Պարիր կարծես ոչ ոք չի նայում։Սիրիր կարծես ոչ ոք քեզ ցավ չի պատճառել։.



Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանին...
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են, ապակուց թաափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած...
Ում է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած...
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված...
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի...
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանին լուռ կարտասվի,
Ու պատուհանին լուռ կարտասվի...

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի...
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի...
Ես հիմա նոր հասկանում եմ անցածը էլ ետ չես բերի,
Այս ամենը հատուցում է իմ գործած հին մեղքերի,
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:
Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում
Իսկ հետո երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր, մենք նրան ենք որոնում
Այն հասցեն, որ նա թողնում է երբեք ոչ ոք երբեք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի...




Осенняя картина. 


Вновь, на, засыпанном листвой 
просторе улиц предрассветных,
гуляет ветер озорной
в парче из листьев разноцветных. 


Но встанет дворник, примет душ:
холодный, чтобы сон наружу.
И выйдет в мир просторных луж,
где беспорядок обнаружит.

Сметет упавшие листы,
шагая буднично и чинно.
Вновь станут улицы чисты.
Но будет грустно и обидно:


что этот разноцветный рай
с его прощальной красотою,
увидев, тут же подметай
неторопливою метлою.

А после, осенью пленен,
упрямо смешивая краски,
паденья листьев грустный звон
напишет, как великий мастер.


воскресенье, 29 сентября 2013 г.

Тебя критикуют и критика несправедлива?
Опять осуждают стоящие там, за спиной?
Так то от того, что умна и в добавок красива…
Им как пережить, что судьба не воюет с тобой?

Ты их не ругай, не ищи нужных слов, оправданий…
В себе береги чистоту, доброту и любовь…
Им сложно живётся в интригах, и в сплетнях, в обмане…
В ответ ты обидных речей никогда не готовь!

Ведь если бы люди на лай за спиной отвечали,
Они никогда не добились бы в жизни высот.
А люди всегда тех, что там, впереди, поливали
Озлобленной критикой, той, что у Бога не в счёт…

Тебя критикуют и критика несправедлива?
Прости их, ведь зависть – порок, что на сердце стеной,
В ответ пожелай личной жизни без горя, счастливой…
Им скучно всё время стоять за твоею спиной…

Запомни, счастливые люди не смотрят в затылок…
На тех, кто стоит впереди, никогда не шипят…
Прощение и сострадание – нужная сила…
Любовь с добротой – самый стильный и яркий наряд…

Ирина Самарина-Лабиринт

понедельник, 16 сентября 2013 г.

«Ոչ մի նպատակ չունեցող խելքը կորչում է. լինել ամենուրեք` նշանակում է ոչ մի տեղ չլինել» ...

Մ. Մոնտեն

«Չորացած ծաղկի համար բույր արձակելը նույնն է, ինչ կոտրված սրտի համար նորից բաբախելը» ...

«Դատողություններ անել հիմարի հետ, նշանակում է մոմ վառել կույրի համար» ....

Պ. Բուաստ

воскресенье, 1 сентября 2013 г.


Ուղղակի հեռանում եմ... Հեռանում եմ ժպիտով...Շոկոլադի պես ցանկալի ու գրքի պես չկարդացված...չհասկացված... Հեռանում եմ...Հեռանալիս ներում են բոլորին և մոռանում ամենինչ...

Քիչ մնաց... շատ քիչ...












среда, 28 августа 2013 г.

Как правило, самые важные встречи происходят в тот миг, когда мы доходим до предела, когда испытываем потребность умереть и возродиться...


Отличительная черта умных людей и лидеров: глубокие отношения с несколькими людьми, а не поверхностные со всеми. 


Просто Я такой человек... У меня все слишком!
Если я люблю, то слишком. Если ненавижу, то тоже слишком. Слишком близко принимаю все к сердцу, слишком сильно верю людям. Слишком сильно надеюсь на них. И слишком сильно в них разочаровываюсь...


пятница, 23 августа 2013 г.

Այն մարդիկ,որոնք ավելի հաճախ են ներել և ավելի երկար են համբերել,սովորաբար հեռանում են հանկարծակի և ընդմիշտ...


четверг, 22 августа 2013 г.

вторник, 20 августа 2013 г.

Գեղեցիկի ետևում միշտ ինչ-որ ողբերգական բան է թաքնված: Որպեսզի փթթի ամենափոքր ծաղիկը,աշխարհները պետք է տանեն երկունքի տառապանքները:


Մեր կյանքում չպետք է լինի ոչ ճգնավորություն, որը սպանում է զգացմունքները, ոչ էլ գռեհիկ սանձարձակություն, որն այդ զգացմունքները բթացնում է:


 Պետք է իմանալ կյանքի ամենամեծ գաղտնիքը` բուժեք ձեր հոգին զգացողություններով:


Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա...

Օսկար Ուայլդ 

Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։

  Հաուել

Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը՝ նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը:
Լև Տոլստոյ

Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը:
Էլիզաբետ Թեյլոր

Հաջողությունը հաճախ միակ տեսանելի տարբերությունն է հանճարի և խելագարի մեջ:                                 Պիեռ Բաուստ
Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է իսկականից կարևոր:
Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…
Ուինստոն Չերչիլ
Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:         
  Նապոլեոն Բոնապարտ

суббота, 10 августа 2013 г.

 Она привыкла к одиночеству… так проще...Ни о ком не думать, ни за кого не переживать и не бояться предательства... Она не разбивает чужие сердца, потому что знает насколько это больно. Она просто никого не пускает в свое сердце, а если видит что кто-то может в него ворваться, просто уходит. Так легче, так проще…
Կյանքից հերթական ապտակը ստանալիս՝ ինքներդ ձեզ ասացեք.
«Ամեն բան կարող էր  ավելի վատ լինել» ...



 
Չի ներվում և այն, Ինչը կոչվում է առավելություն… 






Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ, ամենամեծ կորուստը այն է ինչը մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք...

пятница, 9 августа 2013 г.

Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է մնացել միայն Քեոփսի բուրգը։
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։



Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Շամիրամի կախովի այգիներ


Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Ալեքսանդրիայի փարոս


Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։


Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։


Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Հռոդոսի կոթող 

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում։



Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։

вторник, 6 августа 2013 г.


Նոր հրաշալիքների ընտրարշավը սկսվեց 2001 թվականին՝ շվեյցարացի Բեռնարդ Ուեբերի նախաձեռնությամբ։ Հրաշալիքի կոչմանը հավակնում էր ճարտարապետական 200 հուշարձան ողջ աշխարհից։ 2005 թվականի վերջին հատուկ հանձնաժողովն ընտրեց 21 օբյեկտ, որոնք էլ շարունակեցին պայքարը եզրափակիչ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ մեկնարկեց համաշխարհային քվեարկությունը։ Ամեն մեկը ինտերնետի կամ բջջային հեռախոսի միջոցով կարող էր քվեարկել հօգուտ իրեն դուր եկած հուշարձանի։ ԵՎ այսպես, որո՞նք են ներկայումս համարվում աշխարհի հրաշալիք։

Արդյունքներն հրապարակվել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` 2007 թ. հուլիսի 7-ին, որպես(07.07.2007)։




ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԻՍՊ (Չինաստան)
Շինարարությունը սկսել է Չինաստանի ամենահայտնի տիրակալը՝ միավորիչ կայսր Ցին Շիհուանդին։ Նրա օրոք պարիսպն ավելի շուտ պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։
ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Բայց հետզհետե կառույցն ամայության մատնվեց, այն էլ այնպիսի, որ իտալացի Մարկո Պոլոն 14-րդ դարում նույնիսկ չնկատեց այն։

Հետագայում պարսպի շինարարությունը շարունակեցին, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար. ընդհանուր երկարությունն այն ժամանակ 6350 կմ էր։

Ընդհանրապես Չինական մեծ պարիսպը հնչում է որպես երկրային քաղաքակրթության դատավճիռ. մարդկության երբեւէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցը դարձավ ամենասովորական ցանկապատ, երկաթե վարագույրի նախատիպ։ Մեծ պարիսպն անվանում են նաեւ աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։


ԿՈԼԻԶԵՈՒՄ (Իտալիա)
Հին հռոմեական ամենամեծ ամֆիթատրոնի շինարարությունը սկսել է Վեսպասիանոս կայսրը՝ Հրեաստանում հաղթանակներից հետո, իսկ ավարտել նրա որդին՝ Տիտոս կայսրը, մ.թ. 80 թվականին։ Ֆլաբիոսի ամֆիթատրոնը, ինչպես ի սկզբանե կոչվում էր Կոլիզեումը, նույնիսկ այսօրվա չափանիշներով ահռելի կառույց է, իսկ իր ժամանակների համար պարզապես աներեւակայելի վիթխարի էր. նրա տարողունակությունը ավելին է, քան իտալական ժամանակակից ցանկացած մարզադաշտինը. 87.000 հանդիսատես։


ԻՆԿԵՐԻ ՄԱՉՈՒ ՊԻԿՉՈՒ ՔԱՂԱՔԸ (Պերու)
Մաչու Պիկչուն՝ մոտ 1440 թվականին լեռնագագաթի լանջին կառուցել է Պաչակուտեկ տիրակալը։ Անհայտ պատճառներով բոլոր բնակիչները լքել են այն դեռ մեկ հարյուրամյակ էլ չանցած՝ 1532 թվականին, թեեւ իսպանացի կոնկիստադորներն այդպես էլ չկարողացան հասնել այնտեղ։

Եվրոպացիները հայտնաբերեցին անվնաս պահպանված քաղաքը միայն 20-րդ դարասկզբին։ Հոգ չէ, որ Մաչու Պիկչուն չի կարող հավակնել կայսրության լիարժեք քաղաքի դերի. այնտեղ ընդամենը 200 շինություն կա, սակայն մոռացության 400 տարիներից հետո իր պահպանվածության մակարդակով այն իսկապես հավասարը չունի։

Թե ինչպես եւ ինչու են ինկերը ստեղծել Անդերի այդ հրաշքը, գիտնականները վիճում են առ այսօր, իսկ մարդկության համար այն վերստին հայտնաբերեց ամերիկացի Հիրամ Բինգեմը։






ԹԱՋ ՄԱՀԱԼ (Հնդկաստան)
Թաջ Մահալ պալատ-դամբարանը կառուցվել է 17-րդ դարակեսին՝ Մեծ Մողոլների կայսր Շահ Ջահանի հրամանով։ Տիրակալը կառուցեց այն իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար։

Սերն այնքան մեծ էր, որ կայսրը շինարարության գործում ներգրավեց կայսրության լավագույն ուժերին։ Ստացվեց 74 մետր բարձրությամբ հնգագմբեթ ձյունաճերմակ կառույց, անկյունային 4 մինարեթներով։ Ըստ որում՝ մինարեթները կառուցված են թեքությամբ, ուստի ընկնելու դեպքում չեն դիպչի դամբարանին։ Թաջ Մահալի համալիրը լրացնում է շատրվաններով ու ջրավազանով այգին, իսկ դարպասին փորագրված է Ղուրանից մի մեջբերում.։






ՊԵՏՐԱՅԻ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԸ (Հորդանան)
Իր ծաղկման շրջանում Նաբաթեների թագավորության մայրաքաղաքը՝ Պետրան, ավելի քան 900 մետր բարձրության վրա կերտված ժայռափոր քաղաք է։

Պալատները,տաճարները,
դամբարանները, անտիկ թատրոնն ու մյուս բոլոր կառույցները ստեղծվել են հարյուրամյակների ընթացքում. սկզբում Էդոմիտների կողմից (մ.թ.ա. 18-2-րդ դդ.), այնուհետ՝ նաբաթեների (մ.թ.ա. 2-րդ դարից մինչեւ մ.թ. 106 թ.), իսկ հետո հռոմեացիների (մ.թ. 106-395թթ.)։ Ճարտարապետական հրաշքի արտաքին տեսքի վերջին գծերն ավելացրին բյուզանդացիներն ու արաբները։







ՄԱՅԱՆԵՐԻ ԲՈՒՐԳԸ ՉԻՉԵՆ ԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ (Մեքսիկա)
Յուկատան թերակղզում գտնվող Չիչեն Իցա քաղաքը, որ մայաների քաղաքակրթության երբեմնի քաղաքական ու մշակութային կենտրոնն էր, կառուցել է բնավ ոչ այդ քաղաքակրթությունը. մայաները զավթեցին այն 10-րդ դարում։ Չիչեն Իցայի ամենահայտնի կառույցը Կուկուլկանի իննաստիճան բուրգն է՝ 24 մետր բարձրությամբ։ Չիչեն Իցայում պահպանվել են նաեւ այլ կառույցներ. , ՝ քառաստիճան ցածր բուրգի վրա, աստղադիտարանը։ Եւ, իհարկե, 50 մետր խորությամբ սրբազան ջրհորը, որը ծառայում էր մայաներին զոհաբերությունների համար, այդ թվում' նաեւ մարդկային։


ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ ՌԻՈՅՈՒՄ (Բրազիլիա)
Բրազիլիայում քրիստոնեությունը փառաբանող արձան տեղադրելու գաղափարն առաջարկվել է դեռեւս Պորտուգալիայի արքայադուստր Իզաբելլային՝ 19-րդ դարակեսին, բայց նա գերադասեց զբաղվել Բրազիլիայում ստրուկների մասնակի ազատագրմամբ, եւ շինարարությունը հետաձգեցին տասնամյակներով։

Ներկայումս Ամենափրկիչ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա (ծովի մակերեւույթից 710 մ բարձրության) շնորհավորանքներ է ընդունում՝ որպես նոր հրաշալիքներից ամենաերիտասարդը. նա 100 տարեկան էլ չկա։ Արձանի բացման արարողությունը տեղի ունեցավ 1931 թվականին։