вторник, 6 августа 2013 г.




ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԻՍՊ (Չինաստան)
Շինարարությունը սկսել է Չինաստանի ամենահայտնի տիրակալը՝ միավորիչ կայսր Ցին Շիհուանդին։ Նրա օրոք պարիսպն ավելի շուտ պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։
ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Բայց հետզհետե կառույցն ամայության մատնվեց, այն էլ այնպիսի, որ իտալացի Մարկո Պոլոն 14-րդ դարում նույնիսկ չնկատեց այն։

Հետագայում պարսպի շինարարությունը շարունակեցին, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար. ընդհանուր երկարությունն այն ժամանակ 6350 կմ էր։

Ընդհանրապես Չինական մեծ պարիսպը հնչում է որպես երկրային քաղաքակրթության դատավճիռ. մարդկության երբեւէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցը դարձավ ամենասովորական ցանկապատ, երկաթե վարագույրի նախատիպ։ Մեծ պարիսպն անվանում են նաեւ աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։


ԿՈԼԻԶԵՈՒՄ (Իտալիա)
Հին հռոմեական ամենամեծ ամֆիթատրոնի շինարարությունը սկսել է Վեսպասիանոս կայսրը՝ Հրեաստանում հաղթանակներից հետո, իսկ ավարտել նրա որդին՝ Տիտոս կայսրը, մ.թ. 80 թվականին։ Ֆլաբիոսի ամֆիթատրոնը, ինչպես ի սկզբանե կոչվում էր Կոլիզեումը, նույնիսկ այսօրվա չափանիշներով ահռելի կառույց է, իսկ իր ժամանակների համար պարզապես աներեւակայելի վիթխարի էր. նրա տարողունակությունը ավելին է, քան իտալական ժամանակակից ցանկացած մարզադաշտինը. 87.000 հանդիսատես։


ԻՆԿԵՐԻ ՄԱՉՈՒ ՊԻԿՉՈՒ ՔԱՂԱՔԸ (Պերու)
Մաչու Պիկչուն՝ մոտ 1440 թվականին լեռնագագաթի լանջին կառուցել է Պաչակուտեկ տիրակալը։ Անհայտ պատճառներով բոլոր բնակիչները լքել են այն դեռ մեկ հարյուրամյակ էլ չանցած՝ 1532 թվականին, թեեւ իսպանացի կոնկիստադորներն այդպես էլ չկարողացան հասնել այնտեղ։

Եվրոպացիները հայտնաբերեցին անվնաս պահպանված քաղաքը միայն 20-րդ դարասկզբին։ Հոգ չէ, որ Մաչու Պիկչուն չի կարող հավակնել կայսրության լիարժեք քաղաքի դերի. այնտեղ ընդամենը 200 շինություն կա, սակայն մոռացության 400 տարիներից հետո իր պահպանվածության մակարդակով այն իսկապես հավասարը չունի։

Թե ինչպես եւ ինչու են ինկերը ստեղծել Անդերի այդ հրաշքը, գիտնականները վիճում են առ այսօր, իսկ մարդկության համար այն վերստին հայտնաբերեց ամերիկացի Հիրամ Բինգեմը։






ԹԱՋ ՄԱՀԱԼ (Հնդկաստան)
Թաջ Մահալ պալատ-դամբարանը կառուցվել է 17-րդ դարակեսին՝ Մեծ Մողոլների կայսր Շահ Ջահանի հրամանով։ Տիրակալը կառուցեց այն իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար։

Սերն այնքան մեծ էր, որ կայսրը շինարարության գործում ներգրավեց կայսրության լավագույն ուժերին։ Ստացվեց 74 մետր բարձրությամբ հնգագմբեթ ձյունաճերմակ կառույց, անկյունային 4 մինարեթներով։ Ըստ որում՝ մինարեթները կառուցված են թեքությամբ, ուստի ընկնելու դեպքում չեն դիպչի դամբարանին։ Թաջ Մահալի համալիրը լրացնում է շատրվաններով ու ջրավազանով այգին, իսկ դարպասին փորագրված է Ղուրանից մի մեջբերում.։






ՊԵՏՐԱՅԻ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԸ (Հորդանան)
Իր ծաղկման շրջանում Նաբաթեների թագավորության մայրաքաղաքը՝ Պետրան, ավելի քան 900 մետր բարձրության վրա կերտված ժայռափոր քաղաք է։

Պալատները,տաճարները,
դամբարանները, անտիկ թատրոնն ու մյուս բոլոր կառույցները ստեղծվել են հարյուրամյակների ընթացքում. սկզբում Էդոմիտների կողմից (մ.թ.ա. 18-2-րդ դդ.), այնուհետ՝ նաբաթեների (մ.թ.ա. 2-րդ դարից մինչեւ մ.թ. 106 թ.), իսկ հետո հռոմեացիների (մ.թ. 106-395թթ.)։ Ճարտարապետական հրաշքի արտաքին տեսքի վերջին գծերն ավելացրին բյուզանդացիներն ու արաբները։







ՄԱՅԱՆԵՐԻ ԲՈՒՐԳԸ ՉԻՉԵՆ ԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ (Մեքսիկա)
Յուկատան թերակղզում գտնվող Չիչեն Իցա քաղաքը, որ մայաների քաղաքակրթության երբեմնի քաղաքական ու մշակութային կենտրոնն էր, կառուցել է բնավ ոչ այդ քաղաքակրթությունը. մայաները զավթեցին այն 10-րդ դարում։ Չիչեն Իցայի ամենահայտնի կառույցը Կուկուլկանի իննաստիճան բուրգն է՝ 24 մետր բարձրությամբ։ Չիչեն Իցայում պահպանվել են նաեւ այլ կառույցներ. , ՝ քառաստիճան ցածր բուրգի վրա, աստղադիտարանը։ Եւ, իհարկե, 50 մետր խորությամբ սրբազան ջրհորը, որը ծառայում էր մայաներին զոհաբերությունների համար, այդ թվում' նաեւ մարդկային։


ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ ՌԻՈՅՈՒՄ (Բրազիլիա)
Բրազիլիայում քրիստոնեությունը փառաբանող արձան տեղադրելու գաղափարն առաջարկվել է դեռեւս Պորտուգալիայի արքայադուստր Իզաբելլային՝ 19-րդ դարակեսին, բայց նա գերադասեց զբաղվել Բրազիլիայում ստրուկների մասնակի ազատագրմամբ, եւ շինարարությունը հետաձգեցին տասնամյակներով։

Ներկայումս Ամենափրկիչ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա (ծովի մակերեւույթից 710 մ բարձրության) շնորհավորանքներ է ընդունում՝ որպես նոր հրաշալիքներից ամենաերիտասարդը. նա 100 տարեկան էլ չկա։ Արձանի բացման արարողությունը տեղի ունեցավ 1931 թվականին։


Комментариев нет:

Отправить комментарий