четверг, 24 апреля 2014 г.

понедельник, 3 марта 2014 г.

Դիլեմա

Մութ էր...վախ տարածող մթություն...միայն լիալուսինն էր,որ երկնքում կախ ընկած մշտարթուն զինվորի նման հսկում էր գիշերն ու գիշերում կատարվող առեղծվածներն ու պարադոքսները;
Հսկում էր ամպերին,որ սև էին հագել ու ցրվել երկնքի մերկությունը ծածկելու համար,աստղերին,որ փայլ էին առել ու գունագեղ դարձրել հանելուկային գիշերը,ինչպես սիրամարգի  շքեղ պոչն է զարդարում վերջինիս ոչ այնքան շքեղ մարմինը,և վերջապես ադամորդիներին,որոնք երևի հանել էին իրենց առօրյա դիմակներն ու քնել,որ գիշերը ցրվելուն պես նորից հագնեին ու խաղ տային այն լայնամասշտաբ հրապարակում,որ կյանք է կոչվում...
Քնել էին...ամենօրյա ու արդի դարձած հոգսերից,որոշներն էլ կյանքի նույնությունից ձանձրացած,բայց մեկ է հոգնած ու հանգստի կարոտ...այո ՝ հանգստի...պարզապես այդ հանգիստը մեկին մարմնապես է անհրաժեշտ,իսկ մյուսին հոգեպես,բարոյապես...պարզապես մեկի մաշկի ծակոտիներին է ազատում պետք,որ մարմինը շնչի,մյուսին՝հոգու...
Եվ ով է համրում տեսնես,թե քանի սրտեր են մի դառնում մի գիշերում,ու քանի-քանիսը մոխրանում,օտարանում առհավետ...



Հեղինակ ՝ Մանյա Հովակիմյան

среда, 26 февраля 2014 г.

Դիլեմա


Սուրբ քաղաքի մայթերով զբոսնում էր սյուքը մայիսյան...սառը,միաժամանակ այնքան հաճելի ու տրամադրող այն սյուքը,որ հեշտանք ու զովություն էր բերում անգամ ամենատաք այն մտքին,ամենաթեժ բայց ամենամթնած այն սրտերին,որ լիքն են մերժված սիրո,կամ երկկողմանի բայց չստացված սիրո,կյանքի ցավերի ու դավերի,անմշակ գոյերի հետ ապրած խաբ ու խաբկանքի,հիասթափությունների մի կույտով,որ թվում է ոչ ոք ու ոչինչ չի ցրի երբեվէ շեղջն այդ,որ փիլիսոփաներն անվանել են հոգեկան բեռ...


Հեղինակ՝Մանյա Հովակիմյան
մաս 1

вторник, 25 февраля 2014 г.

Это очень тонкое понятие: всё, что вы любите, и есть вы...

Руми



Пока мы молоды, мы должны вооружиться зубной щеткой и отправиться туда, куда глаза глядят. Смеяться, совершать безумные поступки, рыдать, идти против системы, читать столько, сколько, кажется, не вместится в голову, любить, что есть сил, чувствовать. Просто жить.

       К. С. Станиславский