понедельник, 3 марта 2014 г.

Դիլեմա

Մութ էր...վախ տարածող մթություն...միայն լիալուսինն էր,որ երկնքում կախ ընկած մշտարթուն զինվորի նման հսկում էր գիշերն ու գիշերում կատարվող առեղծվածներն ու պարադոքսները;
Հսկում էր ամպերին,որ սև էին հագել ու ցրվել երկնքի մերկությունը ծածկելու համար,աստղերին,որ փայլ էին առել ու գունագեղ դարձրել հանելուկային գիշերը,ինչպես սիրամարգի  շքեղ պոչն է զարդարում վերջինիս ոչ այնքան շքեղ մարմինը,և վերջապես ադամորդիներին,որոնք երևի հանել էին իրենց առօրյա դիմակներն ու քնել,որ գիշերը ցրվելուն պես նորից հագնեին ու խաղ տային այն լայնամասշտաբ հրապարակում,որ կյանք է կոչվում...
Քնել էին...ամենօրյա ու արդի դարձած հոգսերից,որոշներն էլ կյանքի նույնությունից ձանձրացած,բայց մեկ է հոգնած ու հանգստի կարոտ...այո ՝ հանգստի...պարզապես այդ հանգիստը մեկին մարմնապես է անհրաժեշտ,իսկ մյուսին հոգեպես,բարոյապես...պարզապես մեկի մաշկի ծակոտիներին է ազատում պետք,որ մարմինը շնչի,մյուսին՝հոգու...
Եվ ով է համրում տեսնես,թե քանի սրտեր են մի դառնում մի գիշերում,ու քանի-քանիսը մոխրանում,օտարանում առհավետ...



Հեղինակ ՝ Մանյա Հովակիմյան