воскресенье, 20 октября 2013 г.



Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանին...
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են, ապակուց թաափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած...
Ում է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած...
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված...
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի...
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանին լուռ կարտասվի,
Ու պատուհանին լուռ կարտասվի...

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի...
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի...
Ես հիմա նոր հասկանում եմ անցածը էլ ետ չես բերի,
Այս ամենը հատուցում է իմ գործած հին մեղքերի,
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:
Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում
Իսկ հետո երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր, մենք նրան ենք որոնում
Այն հասցեն, որ նա թողնում է երբեք ոչ ոք երբեք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանին լուռ կարտասվի 
Ու պատուհանին լուռ կարտասվի...



Комментариев нет:

Отправить комментарий