среда, 31 июля 2013 г.


 Բարությանը պատասխանիր բարությամբ,իսկ չարությանը՝ արդարությամբ:


 Ամենամեծ փառքը նրա մեջ չէ,որ երբեք սխալ չգործես,այլ նրա մեջ է,որ ամեն ընկնելուց կարողանաս վեր բարձրանալ:

 Մահվան վախը գալիս է կյանքի վախից: Լիարժեք ապրող մարդը պատրաստ է մահվան ցանկացած պահի...

Ամեն բարձունք տառապալից է: Վերածնունդը ցավալի է: Սակայն առանց տառապելու ես չէի լսի երաժշտությունը: Տառապանքները օգնում են հնչել երաժշտությանը:

Հիշիր.անհաղթահարելի խնդիրը,հակասությունը ստիպում են քեզ անցնել ինքդ քո վրայով, ինչը նշանակում է աճել, ապա թե չես կարող հաղթահարել դրանք:

Երբ մենք գիտակցենք մեր դերը երկրի վրա, թեկուզև ամենահամեստ և աննշան դերը, միայն այդժամ երջանիկ կլինենք: Այդժամ մենք կարող են հանգիստ ապրել և մահանալ, քանի որ այն, ինչն իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաև մահը:


Մենք անմահություն չենք պահանջում: Սակայն մեզ անտանելի է տեսնել, թե ինչպես են արարքներն ու իրերը հանկարծակի կորցնում իրենց իմաստը: Այդժամ հայտնաբերվում է մեզ շրջապատող դատարկությունը:

Մարդ դառնալու համար շատ բան պետք է վերապրել:

Աշխարհի արժանապատվությունը կարող է փրկվել միայն մի դեպքում. Եթե հիշենք դրա մասին: Իսկ այդ արժանապատվությունը կազմված է երեք բանից. գթասրտությունը, գիտելիքի հանդեպ սերը և քո ներսի մարդու հանդեպ հարգանքը:

Մարդը միայն հարաբերությունների հանգույց է և միայն հարաբերություններն են կարևոր մարդու համար:

Պատերազմը իրական սխրանք չէ, պատերազմը սխրանքի փոխնակն է: Սխրանքի հիմքում կապերի հարստությունն է, որոնք ստեղծվում են, խնդիրներն են, որոնք դրվում են և բարձունքներն են, դեպի որոնց մղվում են: Ղուշ կամ գիր խաղը սխրանք չի դառնա, նույնիսկ եթե դրանում կենաց մահու գինը դրվի: Պատերազմը սխրանք չէ: Պատերազմը հիվանդության պես մի բան է:

Ճշմարտությունն այն է, ինչը պարզեցնում է աշխարհը, այլ ոչ թե այն, ինչը քաոս է ստեղծում, այն բազմազանությունից ընդհանուրը առանձնացնող լեզուն է:

Երբ թույլ ես տալիս քեզ վարժեցնել, հետո կարող է և արտասվես:

Եթե ինքս ինձ խղճալով ես իմ դժբախտությունները դաժան ճակատագրով եմ բացատրում, ես ինձ ենթարկեցնում եմ այդ ճակատագրին, եթե ես դրանք վերագրում եմ դավաճանությանը, ես ինձ ենթարկեցնում եմ այդ դավաճանությանը, սակայն երբ ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, դրանով իսկ հաստատում եմ իմ մարդկային հնարավորությունները:

Չնայած մարդկային կյանքը գին չունի, մենք միշտ այնպես ենք վարվում, կարծես ավելի արժեքավոր բան կա:

Комментариев нет:

Отправить комментарий