вторник, 30 июля 2013 г.

Չենք կարող մեծ բաներ անել, միայն փոքր բաներ` մեծ սրտով...


Երբեք չենք իմանա` ի’նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:
Հավատարիմ եղիր փոքր բաներում, որովհետև դրա մեջ է քո ուժը:
Երջանկությունը աղոթք է:
Երջանկությունը սեր է:
Երջանկությունը մաքուր սերն է,որով կարող ենք գերել հոգիները:
Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիրակություն կամ դիրք, բոլորը նույնն են : Բոլորը սիրելու մարդիկ են: Բոլորը սիրո քաղց ունեն...
Շատերն են խոսում աղքատների մասին.քչերն են խոսում նրանց հետ:
Տվեք ձեր ձեռքերը ծառայելու և ձեր սիրտը սիրելու:
Մարդիկ անխոհեմ են,անտրամաբանական եվ եսակենտրոն,սիրիր նրանց ամեն դեպքում: 
Երբ բարիք ես գործում,մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ,բարիք գործիր ամեն դեպքում:
Եթե հաջողակ ես եվ կեղծ ընկերներ եվ թշնամիներ ես վաստակում,հաջողիր ամեն դեպքում:
Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի,բարիք գործիր ամեն դեպքում:

Ազնվությունը եվ անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում,ազնիվ եվ անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել, կառուցիր ամեն դեպքում:
Մարդիկ իսկապես օգնության կարոտ են,բայց եթե օգնես նրանց,կարող են քեզ վրա հարձակվել,օգնիր մարդկանց ամեն դեպքում:
Տո`ւր աշխարհին քո ունեցած ամենալավը եվ կփշրեն քո ատամները,
Տո`ւր աշխարհին քո ունեցած ամենալավը Մի’ սպասիր առաջնորդների, ի’նքդ գործիր...

Комментариев нет:

Отправить комментарий