понедельник, 15 июля 2013 г.

Լեոնարդո դա Վինչին (իտալերեն՝ Leonardo di ser Piero da Vinci) (Ապրիլ 151452 - Մայիս 21519վերածննդի իտալացի գեղանկարիչքանդակագործճարտարապետերաժիշտգրող



 .

 Նա ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ...
 Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։
 Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ:
 Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում:
Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին ՏիցիանըՌաֆայելը,Միքելանջելոն ...

Добавьте подпись
1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը: 

:

 Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը` գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով: Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում: Նա ասում էր .«Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»:

Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով: 

 

 1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը: Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»...
 Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին: Մի քանի օր անց` 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց: Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում:
  Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում` Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր: Դրանց զգալի մասը հրատարակված է:
 Ըստ որոշ ուսումնասիրողների, ենթադրվում է, որ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։ Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր ՏաճարիԲագարանի ԿաթողիկեիՍուրբ Հռիփսիմե եկեղեցուԻրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:



 Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել:

...նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում` ՄանտենիաՋորջոնե,ԼեոնարդոՌաֆայելՄիքելանջելո











 Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», ԼուվրՓարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:
Լեոնարդոն ռեալիստ էր:

Комментариев нет:

Отправить комментарий