понедельник, 15 июля 2013 г.







                                              Աստված իմ ,ես չեմ խնդրում հրաշքներ ու տեսիլքներ,ես խնդրում
 եմ ուժ՝ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն ,
որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ ու չսողամ ,այլ 
կարողանամ ծրագրել իմ օրը՝օրվա ընթացքում ,կարողանամ 
տեսնել բարձրունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ ,որ երազանքները չեն կարող 
օգնել. ոչ անցյալի   և ոչ էլ ապագայի մասին երազանքները: 
Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա,ընդունել այս րոպեն 
որպես ամենակարևորն ու գլխավորը:Պահպանիր ինձ 
այն միամիտ հավատից,որ այս կյանքոււմ ամեն ինչ պետք է
 հարթ լինի:Տուր ինձ հստակ գիտակցություն ,որ դժվարությունները,ձախողումները,պարտությունները 
և անհաջողությունները 
կյանքի բնական բաղադրիչ մասն են ,որոնց շնորհիվ մենք 
 աճում ենք  ու հասունանում :
Հիշեցրու ինձ ,որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ ,ով 
քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը,ասել ինձ սիրելով:
Ես գիտեմ ,որ շատ խնդիրներ որոշվում են ,երբ ոչինչ չես 
ձեռնարկում :Այդ դեպքում
 տուր ինձ համբերություն :Դու գիտես,թե մենք ինչքան շատ ենք
 զգում ընկերության կարիք:Թույլ տուր արժանի լինել ճակատագրի
 հրաշալի և քնքուշ  այդ նվերին:
Դարձրու ինձ մարդ ունակ ՝թակելու այն դռները,որոնք 
ամենաներքևում են:
Պահպանիր ինձ այն վախից ,որ ես կարող եմ ինչ-որ բան բաց 
թողնել այս կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն ,ինչ ես եմ խնդրում ինձ համար ,այլ
 այն ,ինչն իսկապես 
անհրաժեշտ է ինձ:
Եվ խնդրում եմ նորից ՝սովորեցրու ինձ փոքրիկ
 քայլերի արվեստը:

Комментариев нет:

Отправить комментарий